National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
29.03.2021
ԱԳՆ-ն տեղյակ չէ որեւէ ձեւաչափի մասին, որով կարող են տեղի ունենալ խորհրդակցություններ կամ բանակցություններ պաշտոնական Անկարայի հետ
1 / 5

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մարտի 29-ի նիստում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացումից հետո ԱԳ նախարար Արա Այվազյանը պատասխանեց պատգամավորների հարցերին:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նախարարից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ճիշտ են այն ակնարկները, որ տարածաշրջանում նոր իրավիճակի համատեքստում Հայաստանը վերանայելու է Թուրքիայի հետ հարաբերությունները:

Նախարարը հիշեցրեց, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հնչեցվում է ՀՀ վարչապետի եւ արտգործնախարարի կողմից. «Հայաստանի անկախացման օրվանից մինչեւ վերջերս Հայաստանը տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Վերջինը Ցյուրիխյան գործընթացն էր, որն ի չիք եղավ Թուրքիայի կողմից»: Այվազյանը կարեւորեց փոխադարձության սկզբունքը. «Ազնիվ եւ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ մեր նախաձեռնությունը չփոխադարձվեց պաշտոնական Անկարայի կողմից, ավելին՝ անցյալ դարի հայատյացությունը, որի գագաթնակետն էր Հայոց ցեղասպանությունը, ոչ միայն չի դադարեցվել, այլ նաեւ արտահանվել է մեր տարածաշրջան»,-ասաց նախարարը: Այվազյանը շեշտեց, որ բոլորը շատ լավ գիտակցում են, թե ինչ հնարավորություններ եւ հեռանկարներ կարող են ստեղծել խաղաղությունը եւ ի վերջո հաշտեցումը, բայց դրանք լոկ գեղեցիկ բառեր չեն: «Եվ որպեսզի իրապես լինի խաղաղություն մեր տարածաշրջանում, մենք ակնկալում ենք, որ Թուրքիան լուրջ եւ արմատական փոփոխությունների ենթարկի Հայաստանի հանդեպ իր ագրեսիվ քաղաքականությունը եւ վերացնի թշնամական գործողությունները»,-ասաց նա:

Նախարարը վստահեցրեց, որ ԱԳ նախարարությունը տեղյակ չէ որեւէ ձեւաչափի մասին, որով կարող են տեղի ունենալ խորհրդակցություններ, կոնսուլտացիաներ կամ բանակցություններ պաշտոնական Անկարայի հետ:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am